Լոռու մարզի Շահումյան գյուղը սողանքային գոտում է: Երբ Գյուղով անցնող Շահումյան գետի վարարելու շրջանում հորդառատ անձրևներ են լինում, այն դուրս է գալիս ափերից, իր ճանապարհին ավերածություններ անելով. ջուրը լցվում է բնակիչների տները, գոմերը, երբեմն հիմնովին փլում է դրանք: Այս տարվա սողանքի պատճառով անանցանելի են դարձել գյուղական ճանապարհների զգալի մասը, տուժել է հատկապես Ամառանոցային թաղամասը: Հունիսի 26-ին, մոտ երկու ժամ տևած անձրևից հետո երկու տուն հիմնովին փլուզվել է, հարևանությամբ գտնվող տները փլուզման վտանգի տակ են: Համայնքապետ Էդիկ Մանուկյանը փլուզված և փլուզման ենթական տների ճակատագրի մասին խոսելիս ասում է, որ համայնքի բյուջեով այդ հարցը լուծել հնարավոր չի. եղած գումարը կբավականացնի միայն ճանապարհները կարգի բերելուն:
Մեկնաբանել