«Հրապարակ». Լուկաշենկոն խոստացել է 12 հազար հայ ուղարկել Հայաստան
«Հրապարակի» տեղեկություններով՝ ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում սպասում է արտաքին օժանդակության: ԲՀԿ-ականներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակին օգնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հիմա նրանք են խոստացել օգնել Ծառուկյանին:
Ըստ այդմ՝ Լուկաշենկոն խոստացել է ՀՀ 12 հազար ընտրող ուղարկել Հայաստան: Ենթադրվում է, որ դրանք Բելառուսում բնակվող ՀՀ քաղաքացիներն են, որոնք Բատկայի հրահանգով էշելոններով կժամանեն Հայաստան և կքվեարկեն ԲՀԿ-ի օգտին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել