HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ի հույսի՞ն է

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Աժ առաջիկա ընտրություններին կարող է լինել ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը: Նման հնարավորությունը երեկ չհերքեցին ոչ ԲՀԿ-ում, ոչ էլ Օսկանյանի «Սիվիլիթաս»-ում:

Այս կապակցությամբ իրեն ուղղված «ՀԺ» հարցին «Սիվիլիթասի» գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը պատասխանեց. «Ես լսել եմ, բայց ինչքան տեղյակ եմ, այդպիսի բան չկա, ես կփորձեմ ճշտել, երբ պատասխան եղավ, կասեմ»:

Երեկ մինչեւ օրվա ավարտը Ղազարյանը որեւէ պատասխան չի տվել, ինչը նույնպես պատասխան է: Գագիկ Ծառուկյանի խոսնակն էլ նույն հարցի կապակցությամբ ասել է. «Ձեր այդ եւ մնացած բոլոր հարցերը կամ քննարկման փուլում են, կամ դեռ չեն քննարկվել»:

Նա նաեւ ասաց, որ ԲՀԿ առաջնորդը հանձնարարել է մեծամասնական 41 ընտրատարածքների համար ԲՀԿ-ական երկու-երեք թեկնածուների անուններ ներկայացնել իրեն: Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը մտադիր է մեծամասնականով թեկնածուներ առաջադրել բոլոր 41 ընտրատարածքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter