HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահն ու գյուղնախարարը որոշել են զբաղվել նաև կաթնամթերքի բիզնեսով

Հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների դեպի գյուղեր ուխտագնացությունը, որ սկիզբ առավ Սերժ Սարգսյանի նախաձեռնած խորհրդակցությունից հետո, պարզվում է, ոմանց համար, բացի պետական նշանակության առաջադրանք լինելուց, նաև որոշակի բիզնես հետաքրքրություններ պարունակում: Առաջին հերթին դա վերաբերում է «Արտֆուդ» ընկերությունում գործընկերներ Հովիկ Աբրահամյանին և «Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով գյուղնախարար դարձած Սերգո Կարապետյանին:

Վերջիններս օրերս «տարօրինակ զուգադիպությամբ» առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեցին կաթի մթերման բիզնեսին: Մինչդեռ, ըստ լավատեղյակ աղբյուրների, ԱԺ նախագահի և գյուղնախարարի այս հետաքրքրությունն այնքան էլ պատահական չէ, քանի որ, պարզվում է, նրանք որոշել են զբաղվել նաև կաթնամթերքի բիզնեսով և, որպես առաջին քայլ, գյուղացիներին զանազան հրապուրիչ խոստումներ են տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter