194,2 տ տեխնիկական աղ և 436,3 խմ ավազ. փողոցներն ու մայթերն անցանելի են
Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու, փողոցներւմ անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով՝ հունվարի 23–ի երեկոյան ժամերից սկսած և անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների համապատասխան կառույցների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ապահովելու համար:
Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 194,2 տ տեխնիկական աղ և 436,3 խմ ավազ, գործի է դրվել 128 հատուկ մեքենամեխանիզմ:
Ներկայում վարչական շրջաններում աշխատանքներ են տարվում բակային տարածքներում ձյան մաքրման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել