HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Վարչապետի անձնական կարծիքը հայտնում է Տիգրան Դավթյանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանից այլեւս անհնար է դարձել որեւէ տեղեկություն կամ հարցի պատասխան ստանալ:

Նրան հասցեագրված «Հետքի» հարցումները կամ մնում են անպատասխան կամ էլ ուղարկվում են որեւէ պաշտոնյայի, որից էլ կամ պատասխան չենք ստանում, կամ էլ ստացած պատասխանը մեր հարցման հետ առնչություն չի ունենում: Ներկայացնենք նմանատիպ մի նամակ-պատասխան: Նշենք, որ այս նամակը ուղարկել ենք երկու անգամ, էլեկտրոնային փոստով' մամուլի քարտուղարին, եւ պատվիրված նամակով` վարչապետին:

«Հարգելի պարոն Սարգսյան,

Այս տարվա հունվարին Լոնդոնի բորսայում չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերությունը Հայաստանում ձեռք բերեց երկաթի երեք հանքավայր` Հրազդանում, Աբովյանում եւ Տաթեւի վանական համալիրից մի քանի կմ հեռավորությամբ գտնվող Սվարանց գյուղում: Փետրվարի 23-ին չինական ընկերության պատվիրակության հետ Ձեր հանդիպմանը քննարկվել է այդ հանքավայրերում կատարվելիք ներդրումային ծրագիրը: Միանշանակ է, որ Սվարանցի երկաթի հանքավայրի շահագործումը լուրջ հարված կլինի «Տաթեւի վերածնունդ» ծրագրին:

«Ֆորչյուն Օյլ» ընկերությունն իր տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ 2014 թ. ընկերությունը նախատեսում է շահագործել Սվարանցի հանքավայրը: Մեզ հետաքրքրում է անձամբ Ձեր կարծիքը չինական այս ընկերության` Սվարանցի երկաթի հանքավայրի ներդրումային ծրագրի վերաբերյալ: Ինչպե՞ս եք պատկերացնում զբոսաշրջության եւ հանքարդյունաբերության ծրագրերը կողք-կողքի»:

Եւ ահա բավականին ժամանակ անց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանից ստացել ենք հետեւյալ պատասխանը, որը, ինչպես կարելի է ենթադրել, վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնական կարծիքն է. «Ի պատասխան Ձեր գրության` ուղղված վարչապետին, հայտնում եմ հետեւյալը` ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքի շահագործման, Աբովյանի երկաթի հանքի եւ Սյունիքի մարզի Սվարանցի երկաթի հանքի երեւակման լրահետախուզման հանքային իրավունքները ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից տրամադրված են ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով եւ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

Միեւնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ ս.թ. փետրվարի 23-ին ՀՀ վարչապետի եւ «Ֆորչըն Օյլ» ընկերության պատվիրակության անդամները հանդիպմանը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում չինական ընկերության կողմից նախատեսվող ներդրումային ծրագրերը, որի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ընկերության կողմից բնապահպանական պահանջների խստիվ պահպանման խնդիրներին: «Ֆորչըն Օյլ» ընկերության պատվիրակության ղեկավար, ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի հավաստմամբ` ընկերությունը մեծ ուշադրություն կդարձնի շրջակա միջավայրի պահպանությանը` հետեւելով բնապահպանական պահանջներին: Ինչ վերաբերում է Սվարանցի երկաթի հանքի շահագործմանը, ապա պետք է նշեմ, որ ինչպես նշված հանքի ներդրումային ծրագրի, այնպես էլ ոլորտի այլ ծրագրերի իրականացման գործընթացը կլինի լիազոր պետական մարմինների պատշաճ հսկողության տակ` բնապահպանական նորմերի եւ պահանջների խստագույնս պահպանման տեսանկյունից»:

Ահա այսպիսի հետաքրքիր պատասխաններ ենք ստանում պետական կառույցներից: Այսուհետ պարբերաբար կներկայացնենք վարչապետին ուղղված մեր հարցումները եւ զանազան կառույցներից ստացած «պատասխանները»:

Մեկնաբանություններ (4)

Arsen
Խմբագրությանը խնդրում եմ պարզել, թե Տիգրան Սարգսյանի եղբայրը , որ Չինաստանում դեսպան է էդ ընկերության հետ կապ չունի?: Հայաստանի հետ չինական ընկերությունների գործարքները սովորաբա նրա միջոցով է լինում:
arthur
chinacineri el en berelu wor ashxaten inchep misht en anum te hayernen ashxatelu et hakerum. Urtex inch chiacinere dzernarkum en minchev isk iranc bavornernen tanum.
Vahe
Այս պատասխանից պարզ է, որ թե վարչապետը թե իր փոխարեն կարծիք հայտնած նախարարը ողջունում են այդ ծրագիրը: Նրանք թքած ունեն Տաթեի վրա էլ, էս երկրի ամեն քար ու թուփի վրա էլ: Նրանք այս երկրի հետ ինչ առնչություն ունեն, որ մի հատ էլ կարծիք եք հարցնում:
Ani
Misht hetaqrqrvel em ayd harcumnerov ev stacats patasxannerov. Voghjunum em HETQ-i nakhadzernutyuny teghekutyunner stanalu harcumnery hraparakelu ughghutyamb.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter