HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողությունները բացահայտվեցին

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Այգեպատ գյուղից նախօրեին բերման են ենթարկել նույն գյուղի 22 և 27 տարեկան երկու բնակչի:

Պարզվել է, որ նրանք հունվարի 16-ին, ժամը 22:00-ի սահմաններում, տներից մեկի երկրորդ հարկի հյուրասենյակից գողացել են «Պանասոնիկ» հեռուստացույց և էլեկտրական հոսանքի կարգավորիչ` պատճառելով մոտ 500 հազար դրամի նյութական վնաս:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նրանք հունվարի 18-ին, ժամը 20:00-ի սահմաններում, մեկ այլ տնից համանման եղանակով գողացել են ոսկյա զարդեր, արծաթե մատանի, հուշանվեր և 4 հազար դրամ` պատճառելով մոտ 460 հազար դրամի նյութական վնաս, իսկ հունվարի 2-ին, ժամը 23:00-ի սահմաններում, մեկ այլ տնից` «Նոութբուք» համակարգիչ` պատճառելով մոտ 100 հազար դրամի նյութական վնաս:

«Գողոնն առգրավված է: Երիտասարդները ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն»,-տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter