HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունել է ԱՄՆ դեսպանին եւ ՀՄԿ հայաստանյան գրասենյակի տնօրենին

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին եւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Ռասինին, ով ավարտում է առաքելությունը Հայաստանում:

 Փոխվարչապետը շնորհակալություն է ցհայտնել Ալեքս Ռասինին` կատարած աշխատանքների, համագործակցության համար, եւ հաշվի առնելով Հայաստանի տարածքների զարգացման գործում նրա ներդրումը, պարգեւատրել է ՏԿՆ ոսկե մեդալով:

Անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ծրագրին` Ա. Գեւորգյանն այն իր էությամբ ու ծավալներով աննախադեպ է համարել:

«Ծրագիրն իրականացվեց հիմնականում մարզերում եւ էական նշանակություն ունեցավ տարածքների համաչափ զարգացման համար, քանի որ ուղղված էր կենսական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը»,-նկատել է փոխվարչապետը:

Բացի այդ, ըստ նրա, ձեւավորվել է կառավարության, դոնոր կազմակերպության եւ հանրային հատվածի հաջող համագործակցության փորձ, կարեւոր էին նաեւ ծրագրի իրագործման ընթացքում ձեռք բերված հմտությունները, աշխատանքների կազմակերպման նոր ոճը:

Միաժամանակ Ա. Գեւորգյանը նշել է, որ կառավարությունը կշարունակի հսկողությունը ծրագրի արդյունքների, եւ, հատկապես, հետերաշխիքային ժամկետում կատարվող աշխատանքների նկատմամբ: Նա կարեւորել է նաեւ ծրագրի նկատմամբ տեխնիկական մոնիտորինգ իրականացնող թիմերի գնահատականները:

Հյուրերը եւս ծրագիրն արդյունավետ եւ հաջողված են համարել` շնորհակալություն հայտնելով հայկական թիմի հետ համագործակցության եւ ծրագրի իրագործման գործում կառավարության աջակցության համար: Ա.Ռասինը տեղեկացրել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կենտրոնական գրասենյակը քննարկել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի ծրագրերի արդյունքում 100 մլն դրամի չափով խնայողության հարցը եւ որոշել գումարը թողնել հայկական կողմի տրամադրության տակ` ոռոգման համակարգում ներդնելու համար: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարականության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter