HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նպատակը կրթության որակի բարձրացումն է

Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից 2011թ. Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը և մարզպետարանի ներկայացուցիչներ:

Կարևորելով տեսչական ուսումնասիրությունների արդյունավետությունը՝ Մ. Ղազարյանը նշել է. «Կրթության ոլորտում ցանկացած ուսումնասիրություն և ստուգում մեկ գլխավոր նպատակ է հետապնդում՝ կրթության որակի բարձրացում: Այս քննարկումների ընթացքում մենք պետք է, վերլուծելով առկա թերություններն ու բացթողումները, փորձենք հասնել դրանց բացառմանը»:

Կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանը, ներկայացնելով տեսչության կողմից իրականացված ստուգումները, նշել է, որ արձանագրված  թերությունները հիմնականում ընդհանուր բնույթի են եղել, որոնք առկա են  նաև այլ մարզերի դպրոցներում: 

Ներկայացված զեկույցի համաձայն՝ Լոռու մարզի դպրոցներում կատարված ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված թերացումները վերաբերել են դպրոցական ուսումնական պլանների կազմմանը, ուսուցիչների մրցութային կարգով ընտրությանը և այլ հարցերի: Մասնավորապես, մարզի հեռավոր և սահմանամերձ գյուղերում առկա է մանկավարժ մասնագետների պակաս, ինչով պայմանավորված ուսուցչի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները մի շարք դեպքերում հավակնորդների բացակայության պատճառով չեն կայանում:

Խորհրդակցոթյան արդյունքում առաջարկվել է ԿԳՆ կրթության պետական տեսչության հանձնարարականների ու եզրակացության հիման վրա ձեռնարկել օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

Էլմիրա Ստեփանյան
Եթե իսկապես ուզում եք ամեն երեխա ստանա իր ունակություններին և աշխատասիրությանը համապատասխան կրթուրյուն դասարաննեևը փոքրացրեք և տեսակավորեք: Թույլն ու ուժեղը իրար հետ նստելով շատ են խանգարում միմիանց:Այսպես պետք է ընտրել թույլին զոհել հանուն ուժեղի, թե ուժեղին հանուն թույլի: Եթե ձեզ թվա, թե ալնքան հումանիստ եք, որ չեք ուզում թույլ դասարանում նստեցնելով երեխային ընկճել, խորհուրդ կտամ, նրա դրության մեջ մտնելու համար միացնեք ձեզ անծանոթ լեզվով մի գիտական հաղորդում ու 45րոպե անխոս նստեք դեմը, 5 րեպե հանգստանաք և էլի 45 րոպե.....ու այդպես 5-6 անգամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter