HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Ճապոնիայի ԱԳՆ-ների միջեւ

Տոկիոյում Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին երեկ ընդունել է Ճապոնիայի ԱԳՆ փոխնախարար Կազույուկի Համադան, ով, մասնավորապես, նշել է, որ Ճապոնիան բարձր է գնահատում Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները` կարևորելով տարբեր ոլորտներում գործակցության ընդլայնումը:

Երկուստեք ընդգծվել է, որ քաղաքական երկխոսությունը շարունակելու, իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու, տնտեսական ու գործարար փոխշահավետ ծրագրեր մշակելու և իրականացնելու ուղղությամբ ջանքերը համադրելով` հնարավոր կլինի նոր որակ հաղորդել կենսագործունեության բոլոր ոլորտներում Հայաստանի և Ճապոնիայի հարաբերություններին:

ԱԳՆ նախարարի տեղակալ Մանասարյանը ՀՀ կառավարության անունից երախտագիտություն է հայտնել ճապոնացի իր գործընկերոջը` անկախությունը վերականգնելուց հետո Հայաստանի ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով Ճապոնիայի կառավարության ցուցաբերած անշահախնդիր աջակցության համար:

Ճապոնիայի ԱԳ փոխնախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել 2011թ. մարտին Ճապոնիայում տեղի ունեցած արհավիրքներից հետո ՀՀ կառավարության, հայ ժողովրդի կողմից ցուցաբերած աջակցության, անկեղծ կարեկցանքի և ֆինանսական օգնության համար:

Նույն օրը Ճապոնիայի ԱԳՆ-ում տեղի է ունեցել հայ-ճապոնական քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից այն վարել է ԱԳՆ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսկ ճապոնական կողմից՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Տոյոհիսու Կոզուկին: Օրակարգում եղել են հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունները խորացնելուն, քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկու երկրների համագործակցությունը բազմազանեցնելուն առնչվող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և միջազգային ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Ճապոնիայի ԱԳՆ-ի հետ բանակցությունները շարունակվել են նաեւ այսօր, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյա հոբելյանի շրջանակներում կայանալիք միջոցառումների ծրագրի շուրջ:

Այսօր ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին ընդունել է Ճապոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Սեյշիրո Էտոն, ինչպես նաև տեղի է ունեցել հանդիպում Ճապոնիայի օրենսդիր մարմնի շրջանակներում նորաստեղծ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի անդամների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter