HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանի հետ:

Կարեւորելով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը և երկկողմ գործընկերային կապերը` քաղաքապետ Մարգարյանը նշել է, որ երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև ձևավորվել է համագործակցության տեւական փորձ, որը պետք է ավելի ընդլայնել ու ամրացնել գործնական ծրագրերի միջոցով:

«Երևանի քաղաքապետարանը համագործակցում է Սպահանի, Շիրազի, Թավրիզի, Թեհրանի քաղաքապետարանների հետ: Մենք պատրաստ ենք համագործակցել և համատեղ ծրագրեր քննարկել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների հետ կապված՝ դրանով իսկ նպաստելով բարեկամական և համագործակային կապերի ամրապնդմանը Երեւանի և Իրանի տարբեր քաղաքների միջև»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը մասնավորապես ընդգծել է համագործակցության փորձը կանաչապատման ոլորտում եւ հույս հայտնել, որ ընթացիկ տարում այդ համագործակցությանը կշարունակվի:

Փոխանցելով Թեհրանի քաղաքապետի շնորհավորանքները` Տարոն Մարգարյանի Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ, դեսպանն ընդգծել է երկու երկրների պատմամշակութային ընդհանրությունները և կարեւորել գործընկերային հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը, ինչպես նաեւ փորձի փոխանակումը տրասպորտի բեռնաթափման, աղբի վերամշակման և կանաչապատման ծրագրերի իրականացման մասով:

Դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը կարևորելով զբոսաշրջության առկա ներուժն ու զարգացման հնարավորությունները` առաջարկել է գործակցության կոնկրետ ծարգրեր քննարկել, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել իր կողմից աջակցել ու օժանդակել երկուստեք կապերի զարգացմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատանքային խումբ ձեւավորել և քննարկել հետագա համագործակցության հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter