HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխարտգործնախարարը ընդունել է գեներալ-մայոր Կառլոս Բրանկոյին

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է ՆԱՏՕ Միջազգային ռազմական անձնակազմի Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ստորաբաժանման տնօրեն, գեներալ-մայոր Կառլոս Բրանկոյին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությանն առնչվող հարցերին: Երկուստեք դրական է գնահատվել կողմերի գործընկերային հարաբերությունները Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում և կարևորվել է 2011թ. նոյեմբերին հաստատված ԱԳԳԾ նոր փուլի իրագործումը:

Քննարկվել են նոր ոլորտներում համագործակցության հնարավորությունները և  փոխգործակցության արդյունավետության բարձրացման եղանակները:

Գեներալ-մայոր Բրանկոն, անդրադառնալով Դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին գործընկեր երկրների ներգրավմանը, երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին հայկական զորախմբի բարձր մասնագիտական որակով մասնակցության հետ կապված: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter