HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 քայլ, որով Թուրքիան կարող է ավելի վատթարացնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ

Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի քվեարկությունից հետո

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թուրքիայի ղեկավարներն ամիսներ շարունակ սպառնում էին Ֆրանսիային հաշվեհարդար տեսնել, եթե Ֆրանսիայի կառավարությունն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

Արհամարհելով Թուրքիայի սպառնալիքներն ու շանտաժները՝ Ֆրանսիայի խորհրդարանը 2011 թվականի դեկտեմբերի 22–ին ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ Սենատը շարունակեց այդ գործընթացը 2012 թվականի հունվարի 23–ին և 7 ժամ տևած քննարկման արդյունքում ընդունեց օրինագիծը 127 կողմ և 86 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նոր օրենքը, որը շուտով կստորագրի նախագահ Սարկոզին, նախատեսում է մեկ տարի ժամկետով ազատազրկում և 60,000 ԱՄՆ դոլարի չափով տուգանք Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար։ Ֆրանսիայի բոլոր սենատորները, նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին օրինագծին, նշեցին, որ ոչ մի կասկած չունեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Եկել է ճշմարտության ժամը։ Հետաքրքիր է, թե արդյո՞ք Թուրքիայի ղեկավարները կունենան խիզախություն իրականացնելու իրենց ամպագորգոռ հայտարարությունները: Կցանկանայինք նրանց ուղղել երկու հարց. 1) դուք միայն խոսացողնե՞ր եք և ոչ թե գործ անողնե՞ր, կամ ինչպես ժողովուրդն է ասում, հաչան շունը կծան չի լինում. 2) արդյո՞ք կձեռնարկեք կարճաժամկետ միջոցներ պարզապես ձեր դեմքը փրկելու համար, թե՞ ավելի վճռական քայլերի կդիմեք։ 

Ի տարբերություն մեկ ամիս առաջվա, Թուրքիայի հասարակությունը այլևս չի բավարարվի դեսպանի հետկանչով, ով ընդամենը երկու շաբաթ հետո նորից հետ է ուղարկվում։ Թուրքերը կարող են նաև շատ տպավորված չլինել վարչապետ Էրդողանի հայտարարությամբ, որ երբեք ոտք չի դնի Փարիզ։

 Մինչ թուրք պաշտոնատարներն ուշքի են գալիս Ֆրանսիայի քվեարկությունից, թույլ տվեք մի քանի հուշումներ անել, թե ինչպես թուրքերը կարող են առանց այն էլ վատ իրավիճակն էլ ավելի վատթարացնել։ Կատաղությունից Թուրքիայի կառավարությունը կարող է ձեռնարկել հակադարձ քայլեր ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև բոլոր այն երկրների դեմ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Նման ծայրահեղ, անտրամաբանական և ինքնավնաս գործունեությունները միայն կարող են նպաստել Թուրքիայի մեկուսացմանը և կվնասեն նրա սեփական շահերին։ Թույլ տվեք անել որոշ առաջարկներ, թե ինչպես Թուրքիան կարող է հաշիվները մաքրել Թուրքիայի և այլ հնարավոր հակառակորդների հետ՝

 1) հետ կանչել Ֆրանսիայից Թուրքիայի դեսպանին և նրան հետ չուղարկել մինչև Ֆրանսիան չեղյալ հայտարարի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու նոր ընդունված օրինագիծը,

 2) վտարել Ֆրանսիայի դեսպանին Թուրքիայից և փակել ֆրանսիական դեսպանատունը,

 3) խզել բոլոր տնտեսական, ռազմական, մշակութային և քաղաքական հարաբերությունները Ֆրանսիայի հետ,

 4) հավաքել բոլոր ֆրանսիական ապրանքները՝ շոկոլադները և գինիները, Թուրքիայի բոլոր խանութներից և նետել աղբը, ինչպես նաև արգելել կարտոֆիլ ֆրին և ֆրանսիական համբույրը,

 5) չեղյալ հայտարարել թուրքական ավիաուղիների չվերթը ֆրանսիական քաղաքներ և թույլ չտալ Էյր Ֆրանսի ինքնաթիռների մուտքը Թուրքիա։ Կիրառել նմանատիպ սահմանափակումներ ֆրանսիական նավերի դեպքում,

 6) արգելել թուրքական դպրոցներում ֆրանսերեն լեզվի դասավանդումը և փակել Թուրքայում գործող մասնավոր ֆրանսիական դպրոցները,

 7) արգելել բոլոր ֆրանսիական ինտերնետային էջերի օգտագործումը,

 8) դադարեցնել Եվրոպական Միություն անդամակցելու Թուրքիայի ջանքերը, քանի որ ԵՄ 26 անդամ պետությունները կարող են նմանատիպ օրինագծեր ընդունել  ցեղասպանությունը ժխտելու մասին,

 9) դուրս գալ Եվրոպայի խորհրդի կազմից, քանի որ Եվրոպական պառլամենտը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1987 թվականին,

10) դուրս գալ Միավորված Ազգերի Կազմակերպությունից, քանի որ ՄԱԿ–ի մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին զեկույց 1985 թվականին։

11) արգելել Թուրքիայի պաշտոնատարների այցելությունը Ֆրանսիա,

 12) վտարել Ֆրանսիայի բոլոր քաղաքացիներին Թուրքիայից և պահանջել, որպեսզի թուրքերն անմիջապես հեռանան Ֆրանսիայի տարածքից,

 13) թույլ չտալ ֆրանսիացի զբոսաշրջիկների և գործարարների մուտքը Թուրքիա,

 14) փակել ֆրանսիական ավտոմեքենաների գործարանները Թուրքիայում, որի հետևանքով հազարավոր թուրք աշխատողներ կդառնան գործազուրկ,

 15) վերանվանել Թուրքիայում բոլոր ֆրանսիական փողոցները ալժիրական և հյուսիսային կորեական անուններով,

 16) Թուրքիայի խորհրդարանի կողմից որոշում ընդունել` Ֆրանսիային մեղադրելով Ալժիրի «ցեղասպանության» համար,

 17) վտարել Թուրքիայում աշխատող բոլոր անօրինական հայաստանցիներին։ Զրկել նրանց սննդից և ջրից Ստամբուլից մինչև Հայաստան կամ, էլ ավելի վատ, դեպի Սիրիական անապատները նրանց տեղահանության ընթացքում,

 18) հանել Թուրքիայի բոլոր մասնավոր և պետական ֆինանսական միջոցները ֆրանսիական բանկերից,

 19) սև ցուցակ գցել Թուրքիայում բոլոր ֆրանսիական գրքերը, ֆիլմերը, թերթերը և հեռուստածրագրերը,

 20) ձերբակալել Ֆրանսիայի քաղաքացիներին Թուրքիայում՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ժխտման համար Ֆրանսիայում ձերբակալված թուրքերի։

Ֆրանսիայի Սենատի որոշումը այն բարձր գնի մի մասն է, որը Թուրքիայի կառավարությունը վճարում է անցած 100 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հետևողական ժխտման և Օսմանյան նախնիների կողմից իրականացված դաժան հանցագործությունների համար։ Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը և վերադարձրել հայկական հողերն ու կալվածքները ցեղասպանության զոհերի ժառանգներին, նա կշարունակի առճակատվել այլ երկրների լուրջ մարտահրավերներին և կզրկվի քաղաքակիրթ ազգերի ընտանիքում դասվելուց:

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

 

Մեկնաբանություններ (3)

Andranik
Fuck you Turkey, one day we will take our lands back & you will pay for 1915 Genocide, God bless france.
Sukru Aya
Diaspora And Pipe Blowers France or Sarkozy has risked in throwing gigantic economic benefits and support of 75 million Turks and huge present investments in Turkey, versus 500.000 Armenian votes to stay in power from the diaspora of one of the poorest countries in the world whose population Is leaving the home country en mass, to find jobs in neighboring countries! Estimates are that about 60-70.000 “tourist Armenians work illegally in Turkey” and they may be deported in retaliation. These illegal workers have families, children in Turkish Armenian schools and they will be the ones to pay for what the Dashnakist government repeats a century later. Mr Harut applauds this absolutely nonsense law, paradoxical to human rights of free expression. There are about 7 billion people on this planet that worship their God and believe that they will be welcomed in heaven! Is there any penal law if I say “I do not believe in these imaginations marketed by clergies, there is no God, no heaven… A human’s life is no different than an animal’s or a plant. You have a seed, growth and death. Why my flower or cat does not have a paradise, but I have a promised one…if I do this or that ritual. Is it because I am wiser or more stupid than my cat? What will be my penalty? Shall I be sent to Inquisition court and torched alive because I don not believe in anything which is not proven? Well, under the French law of imposters of democracy, I can refute God and paradise in which most of the world believes, but I cannot refute the Armenian palaver they successfully sell for over a century which has become an industry of hatred and grudge. . . . http://armenians-1915.blogspot.com/2012/01/3336-sassounian20-steps-turkey-could.html
Hatay
You are a perfect example of why Armenia and its people will never be considered respectable statesmen and honorable people. The Armenian identity is solely based on anti-Turkey. There's no other country in the world thats existance is based on nothing but negativity of another country and history. Reconciliation is exchanged for revenge in Armenia. This is another classic irrelivant and useless article to stir up hatred and trouble. How far you have come in all these years... Its amazing to see that all you stand for in the world is lobbying for an injustice that you feel has happened to you yet you have failed to progress one inch in decades. Your people in foreign lands will slowly but surely ignore your continued cries like a spoilt child in fear of embarrassment in the world. For all the good you are capable of doing you work and toil for nothing but recgnition of history. Something in the past. Move on or die crying out for pity!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter