«Չորրորդ ինքնիշխանություն». ինքն իրենից առգրավելու է
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 10 մլն դրամով տուգանել է «Քեթրին գրուպ» ընկերությանը՝ ազոտական պարարտանյութերի գներն անհիմն բարձրացնելու պատճառով: Ընկերությունն, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին:
«ՉԻ»- Զավեշտն այն է, որ եթե «Քեթրին գրուպը» հրաժարվի վճարել այդ տուգանքը, դրանով պիտի զբաղվի ԴԱՀԿ ծառայությունը: Այսինքն՝ համապատասխան ծառայությունները պիտի դիմեն Միհրան Պողոսյանին, որպեսզի նա ինքն իրեն տուգանի: Մնում է հուսալ, որ նա առանձնապես չի դիմադրի: Հակառակ դեպքում ստիպված կլինի իր աշխատակիցներին կարգադրել, որ ուժ կիրառեն իր նկատմամբ, թեւերը ոլորեն եւ առգրավեն գումարը:
Ի դեպ, այս իրավիճակը ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Քաղաքական ուժերն էլ ճիշտ նույն ձեւով Սերժ Սարգսյանից պահանջում են նորմալ ընտրություններ անցկացնել, այսինքն՝ պահանջում են, որ նա ինքն իրեն պատժի: Ափսոս միայն, որ Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով կա, իսկ քաղաքական մրցակցություն չկա: Պատկերացնու՞մ եք, թե ինչ տուգանքների կենթարկվեր ՀՀԿ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել