Արթուրը խոստովանել է, որ կողոպտել է ծեր կնոջը
Հունվարի 24-ին՝ ժամը 08.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա մի կին` հայտնելով, որ նույն օրը՝ ժամը 07.45-ի սահմաններում, Սվաճյան փողոցում` «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հետնամասում, անհայտ անձը ձեռքով հարվածել է դեմքին և քաշել-պոկելով` բացահայտ հափշտակել ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար և բանալիներ:
Նույն օրը՝ ժամը 13.00-ին, ոստիկանության ծառայողները կողոպուտը կատարելու կասկածանքով Սվաճյան փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման են ենթարկել 36-ամյա Արթուր Կարապետյանին, որը խոստովանել է հանցանքը:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել