HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12 օրում տուգանային հրապարակ է տեղափոխվել 32 մեքենա, կազմվել է 165 արձանագրություն

Ճանապարհային երթեւեկությունը կանոնակարգող օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով՝ երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում  կայանված տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք՝ տուգանային հրապարակ: Եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը, կայանման կանոնների խախտումը,  նույն օրենքի 181 հոդվածի 4-րդ, 5-րդ կետերի տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացնում է իրավասու պաշտոնատար անձը՝ անձամբ կամ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ: Այդ դեպքում բերման ենթարկողը անհապաղ հայտնում է ոստիկանության տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում:
 
2012 թ. հունվարի 10-ից մինչեւ հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից կանգառի եւ կայանման  կանոնները խախտելու համար ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է  տեղափոխվել 32 տրանսպորտային միջոց, իսկ տեղում կազմվել է 165 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter