HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջուլիան Ասանժի հաղորդումը կցուցադրվի «Russia Today» հեռուստաալիքով

Հունվարի 23-ին գովազդված Ջուլիան Ասանժի՝ (Джулиан Ассанж) «WikiLeaks»-ի ստեղծողի հաղորդումը կցուցադրվի «Russia Today» հեռուստաալիքով: Դրա մասին «Twitter»-ում հայտնել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Այս մասին հաղորդում է Lenta.ru կայքը: 

Ինչպես հայտնում է Սիմոնյանը, «The World Tomorrow» (“Мир завтра”) ծրագիրը կձայնագրվի  Լոնդոնում, որտեղ Ասանժը գտնվում է տնային կալանքի տակ: «RT»-ի գլխավոր խմբագրի խոսքերով՝ Ջուլիան Ասանժի շոուի բոլոր առաջին եթերները կհեռարձակվեն «Russia Today» հեռուստաալիքով, այնուհետև հաղորդումը կվաճառվի այլ հեռուստաալիքների: «Մեր եթերով հեռարձակվող դեռ ոչ մի շոուի ես երևի նման հուզմունքով չեմ սպասել»,- ավելացրել է Սիմոնյանը:

Իր հաղորդման մեջ Ասանժը քննարկելու է հայտնի քաղաքագետների և հասարակական գործիչների հետ միջազգային համագործակցության ապագան: Շաբաթական հաղորդումների ցիկլը բաղկացած կլինի 26 րոպե տևողությամբ 10 դրվագներից: Ասանժի հաղորդման առաջին եթերը կհեռարձակվի մարտ ամսի կեսերին:

Հունվարի 23-ին «WikiLeaks» կայքում հայտարարվել էր, որ Ջուլիան Ասանժը փորձելու է իրեն հաղորդավարի դերում, սակայն թե որ հեռուստաալիքի, ճշտված չէր: Տեղեկացվում էր նաեւ, որ հեռուստադիտողների թիվը կհասնի կհասնի շուրջ 600 մլն-ի:   

«WikiLeaks» կայքը և նրա հիմնադիրը հայտնի դարձան ամերիկյան դիվանագետների և քաղաքական գործիչների գաղտնի նամակագրության հրապարակումներից հետո: ԱՄՆ-ի իշխանությունները Ասանժի դեմ գործ են հարուցել լրտեսության համար, իսկ հետագայում Շվեդիան մեղադրել է նրան երկու կանանց բռնաբարության մեջ: Ինքը՝ Ջուլիան Ասանժը, հերքում է իր մեղքը և կարծում է, որ իր դեմ հարուցված գործը սարքված է:

2010 թ.-ի վերջին Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում, սակայն գրավի դիմաց ազատ է արձակվել: 2011 թ.-ի փետրվարին բրիտանական դատարանը վճռել էր Ասանժին էքստրադիցիայի ենթարկել Շվեդիա, սակայն Ասանժը բողոքարկել էր վճիռը Լոնդոնի Բարձր դատարան: Այժմ գործը դեռևս քննարմնան փուլում է գտնվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter