HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհվել է ռեժիսոր Թեո Անգելոպուլոսը

Կյանքի 77-րդ տարում դժբախտ պատահարից նկարահանման հրապարակում զոհվեց համաշխարհային կինոյի մեծերից մեկը` հույն ռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը: Թեո Անգելոպուլոսը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն էր 2010 թվականին: Այդ տարի տեղի ունեցավ Մաեստրոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, եւ նրան հանձնվեց «Փարաջանովյան Թալեր» մրցանակը` համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար:

Մենք ջերմությամբ ենք վերհիշում նրա խորը դատողությունները վարպետության դասի ժամանակ, իսկական մեծերին հատուկ համեստությունը, անկեղծ հետաքրքրությունը Հայաստանի եւ հայ մշակույթի հանդեպ: Նա աշխատում էր որքան հնարավոր է շատ շրջել եւ շատ բան տեսնել, միգուցե թաքուն միտք ունենալով օրերից մի օր ֆիլմ նկարահանել Հայաստանում: Ավաղ, ճակատագիրն այլ կերպ ցանկացավ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter