HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ԳԱԱ 3 ինստիտուտների տնօրենները վերընտրվեցին

Սույն թվականի հունվարի 25-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը միաձայն վերընտրեց ՀՀ ԳԱԱ 3 ինստիտուտների տնօրենների:

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյան: Նա ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006 թ.-ից: Վլադիմիր Հարությունյանն ավելի քան 75 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում` 7 գրքի համահեղինակ: Նրա հիմնական աշխատությունները նվիրված են հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության հիմնախնդիրներին:

ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը: Նա թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006 թ.-ից: Հայկ Դեմոյանը 40 աշխատությունների հեղինակ է որոնցից 8-ը մենագրություն են:

Հայկ Դեմոյանի հիմնական աշխատությունները նվիրված են Ղարաբաղյան հակամարտությանը, Թուրքիայի նորագույն պատմությանը, Ադրբեջանի նորագույն պատմությանը, ազգային ինքնությանը:

ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահրամ Հակոբյանը: Նա ինստիտուտի տնօրենի պաշտոնում աշխատում է 2006 թ.-ից: 65 գիտական հոդվածի եւ 1 մենագրության հեղինակ է: Վահրամ Հակոբյանը զբաղվում է առաձգականության եւ առաձգամածուցիկության մաթեմատիկական տեսութամբ, կոնտակտային եւ խառը եզրային խնդիրներով, հոծ մարմիններին բարակապատ տարրերից ուժի փոխանցման հարցերով, քայքայման մեխանիկայով, սինգուլյար ինտեգրալ հավասարումների կիրառություններով, մաթեմատիկական ֆիզիկայի հատուկ ֆունկցիաներով:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

25.01.2012թ. 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter