HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում «Ռոսսելխոզբանկ»-ի ներկայացուցչություն կհիմնվի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսսելխոզբանկ»-ի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության ղեկավարը բանկի պատվիրակության հետ քննարկել է մեր երկրում «Ռոսսելխոզբանկ»-ի գործունեության հնարավորությունները: Արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում, Նախագահի խոսքով, «Ռոսսելխոզբանկ»-ը կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաև հաջողությամբ զարգացող հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններում:

Բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Ռոսսելխոզբանկ»-ի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, ընդգծելով, որ բանկը նպատակ ունի Հայաստանում համագործակցություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում՝ նպաստելով ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը: Իբրև առաջին քայլ, Դմիտրի Պատրուշևի հավաստմամբ, նախատեսվում է Հայաստանում «Ռոսսելխոզբանկ»-ի ներկայացուցչության հիմնում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել «Ռոսսելխոզբանկ»-ին՝ ծրագրերի իրականացման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter