HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անապատացող Արարատյան դաշտը և խոշոր պաշտոնյաների ձկնաբիզնեսը

Արարատյան դաշտն անապատացման վտանգի տակ է: Արարատի ու Արմավիրի մարզերում ստորգետնյա ջրային պաշարների նվազումն արդեն զգացնել է տալիս: Ստորգետնյա քաղցրահամ ջրերը, որոնք կոչվում են նաեւ արտեզյան ջրեր, դուրս են բերվում հորատանցքերով: Արտեզյան ջրով է Արարատյան դաշտի գյուղերի բնակչությունը լուծում խմելու եւ ոռոգման ջրի հարցը: Ձկնաբուծական տնտեսությունները մեծ քանակությամբ ջուր են օգտագործում, իսկ ընդերքը չի հասցնում վերականգնել հասցված վնասը: 

Հայաստանում գրանցված 319 ձկնաբուծարաններից 280-ը գործում է Արարատյան դաշտում, դրանց 99 տոկոսը՝ արտեզյան հորերի վրա: Տարեցտարի Հայաստանում զարգանում է ձկնարտադրությունը, և աճում են ձկան արտահանման ծավալները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter