Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը միացավ ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին
Սույն թվականի հունվարի 25-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշում ընդունեց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի կազմում գործող Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը միացնել ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին (ԵԻՍԻ): Դիտարանի գործունեությունը նպատակաուղղված է տարածաշրջանային երկրաֆիզիկական դաշտերի բարձր ճշգրտության մշտական դիտարկումների կազմակերպմանը, ինչը նպաստելու է երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքների հիմնավոր վերծանումներին եւ ընդերքում ընթացող ֆիզիկական գործընթացների բացահայտմանը:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն
25.01.2012թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել