«Հետք»-ը շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը և պարզել, թե պաշտոնավարման տարիներին ինչ նվերներ են ստացել նրանք և նրանց փոխկապակցված անձիք: Թեև օրենքը սահմանում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձիք չպետք է ընդունեն իրենց լիազորությունների իրականացման հետ կապված նվերներ, այս հանգամանքը վերահսկելն անհնար է, քանի որ Էթիկայի հանձնաժողովը չի հրապարակում նվիրատուների անունները: Տեսանյութում ներկայացվածը մի փոքր մասն է նախարարների ու նրանց տեղակալների ընտանիքներին տրված նվիրատվությունների: Ավելի մանրամասն՝ կարդացեք այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել