Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հանրահավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Այդպես է գրված ՀՀ Սահմանադրությունում: Սակայն յուրաքանչյուր հակաիշխանական հանրահավաքի, բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները բախվում են բոլորովին այլ իրավիճակի հետ: Նույնիսկ հակաիշխանական մեկ պաստառը բավարար է, որպեսզի ցուցարարներին բերման ենթարկեն ոստիկանական բաժանմունք: Հայաստանում ինչու՞ կյանքի չի կոչվում առանց զենքի, խաղաղ հանրահավաքներին մասնակցելու իրավունքը: Այս թեմայով «Հետքի սրահ»-ում խոսելու են Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը, փաստաբան Հայարփի Սարգսյանը և պահանջատեր քաղաքացի Միքայել Նազարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել