Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ Հայաստանում իշխանություն ունենալը ունեցվածք է, սեփականություն, բիզնես։ «Իշխանություն ունենալը նշանակում է ունեցվածքի պահպանում, որովհետև եթե իշկանության տանիքի տակ չլինի, կարող է կորցնել իր ունեցվածքը»։ Հետևաբար՝ իրավապաշտպանի բնորոշմամբ, «Իշխանությունը չի պատկերացնում, որ «թուղթ գցելու» միջոցով կարող է հեռանալ»։ Ու այս պարագայում Ավետիք Իշխանյանը համոզված է անգամ Օքսֆորդի, Հարվարդի, Քեմբրիջի համալսարաններում սովորած իրավաբանների հեղինակած ամենաարդար Ընտրական օրենսգիրքը Հայաստանում չի աշխատի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել