HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձնական տվյալներ մշակելու սահմանափակումներն այսուհետ տարածվելու են նաեւ լրագրության վրա

2016թ. դեկտեմբերի 16-ին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարվեց, որով անձնական տվյալներ մշակելու սահմանափակումներ մտցվեցին լրագրողների համար: Նախկինում օրենքը սահմանում էր, որ «... անձնական տվյալներ մշակելու սահմանափակումները չեն տարածվում լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա»: Սակայն 2016-ի դեկտեմբերին այս դրույթն ուժը կորցրած ճանաչվեց:
Այս օրենքի ընդունումից հետո պետական մարմիններն արդեն մերժել են «Հետքին» հանրամատչելի եւ հանրային նշանակության տեղեկություններ տրամադրել` հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին:
Ո՞րն էր այս փոփոխության նպատակը, ի՞նչ ռիսկեր է այն պարունակում լրագրողական գործունեության համար, եւ ի՞նչ իրավական հետեւանքներ կարող է ունենալ: Այս հարցերի շուրջ «Հետքի սրահում» զրուցել ենք Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանի եւ «Էլոֆանտ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Գեւորգ Հակոբյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։