HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տոտո»-ն վերահսկում են

Թերթին հասած տեղեկություններով, արդեն տևական ժամանակ է, ինչ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակներով սկսել են հետաքրքրվել հայրենի հատուկ ծառայությունները: Բանը հասել է այնտեղ, որ ԱԱԾ-ն տոտալ վերահսկողության տակ է վերցրել «Տոտո»-ի գրասենյակները, իսկ պատճառը դարձյալ` օլիգարխների և պետական պաշտոնյաների դեմ կոմպրոմատների հավաքագրումն է:

Հատուկ ծառայությունները քաջատեղյակ են, որ հայրենի «օրենսդիրներից» ու բիզնեսմեններից շատ-շատերը աստղաբաշխական թվերի հասնող խաղադրույքներ են կատարում այս կամ այն սպորտաձևի, իսկ ավելի կոնկրետ` ֆուտբոլային դիտարժան հանդիպումների ժամանակ:

Ինչպես գիտեք, այս պահին ընթացքի մեջ են Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարը, ինչպես նաև եվրոպական երկրների ֆուտբոլի ակումբային առաջնությունները, որոնք իրենց նշանակությամբ զիջում են միայն աշխարհի առաջնությանը:

Ի դեպ, բազմաթիվ օլիգարխներ արդեն գիտեն, որ ԱԱԾ-ն հետաքրքրված է խաղադրույքների մասշտաբներով, ուստի` նրանցից շատ-շատերն այս օրերին կամ դրսում են խաղադրույքներ անում, կամ էլ հրաժարվում են իրենց հոբբիից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter