HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ Վանաձորում. 3 հոգի հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 41, 37 և 44-ամյա տղամարդիկ։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Իրավապահները պարզեցին, որ Վանաձորում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով էլ տղամարդիկ վիրավորվել են։ Հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45 մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով Երևանից Վանաձոր մեկնեց քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը՝ օպերատիվ խմբերով։

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննչական գործողությունները շարունակվում են։ Կան բերման ենթարկվածներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter