HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմով անցկացվող մարտավարական զորավարժությունը

Հոկտեմբերի 12-ին, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, Հայաստանի ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կայացել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմով անցկացվող մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը:

ՊՆ տեղեկատվության բաժինը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին մեկնարկած զորավարժության թեման էր՝ «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, պաշտպանողական մարտի նախապատրաստում  և վարում»:

Հաղորդագրության համաձայն՝ գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների արդյունքում պայմանական հակառակորդը հետ է շպրտվել և առաջնագիծը վերականգնվել է: Պլանային և արտապլանային բոլոր միջոցառումները կատարվել են ամբողջ ծավալով:

«Լայնածավալ կրակային վարժանքին ներգավված էին անօդաչու թռչող սարքեր, հետախուզության հատուկ նշանակության խմբեր, կրակային տարբեր միջոցներ, ինքնագնաց հրետանային համակարգեր, ծանր զրահատեխնիկա և ավիացիա:

Զորավարժության նպատակն էր կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանողական մարտ վարելու ժամանակ»,- գրված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter