HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսերեն կենացներ` հայկական գինով Ֆրանկոֆոնիայի գալա ընթրիքի ժամանակ

Խորեն Հովհաննիսյան

ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի մասնակիցների համար կազմակերպված գալա ընթրիքին ազգերի միջև բարեկամության և համերաշխության կենացներ հնչեցին հայկական գինով:

Հյուրերը հնարավորություն ստացան համտեսելու հայկական խոհանոցի դասական կերակուրները՝ համադրված «Արմենիա Վայն գինեգործարան»-ի Տակառ կարմիր և Տակառ սպիտակ գինիներով:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հիացմունքն արտահայտեց մատուցված հայկական գինիների նրբահամության առիթով: Պետական ընթրիքի ոչ պաշտոնական, ուրախ և անմիջական մթնոլորտը դրդեց միասնություն խորհրդանշող հայկական շուրջպար բռնել հյուրընկալող Հայաստանի, ինչպես նաև Ֆրանսիայի, Կանադայի և ֆրանկոֆոն այլ երկրների նախագահներին և վարչապետներին:

R

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter