HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կայացավ նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը:

«Ես մեկ առ մեկ հիշում եմ այն հանձնառությունները, որոնք տալիս էին մեզ Երևանի բնակիչները՝ վերականգնել Երևանը, մաքրել, կանաչապատել, դարձնել հասանելի ամեն մի վայր, ապահովել անվտանգությունը, կառուցել, գեղեցկացնել, զարգացնել, և ամենակարևորը՝ այս ամենը իրականացնելուց գործել արդարության սկզբունքով: Ուզում եմ վստահեցնել ձեզ, սիրելի երևանցիներ, հենց այդպես էլ լինելու է, որովհետև իր քաղաքն ու երկիրը սիրող մարդը այլ կերպ չի կարող անել: Իսկ ես սիրում եմ մեր Երևանը, ես խենթանում եմ մեր քաղաքի համար», - լանջաշղթան ստանալուց և երդման տեքստը կարդալուց հետո ասաց Մարությանը:

Արարողությանը ներկա էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, կաթողիկոս Գարեգին Բ-ն, Երևանի ավագանու և Հայաստանի կառավարության անդամներ:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվեց սեպտեմբերի 23-ին կայացած ընտրությունների արդյունքում՝ հավաքելով քվեների 81.06%-ը: Նրա ներկայացրած «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ավագանիում ստացավ 57 մանդատ: Մյուս երկու՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» խմբակցություններն ունեն համապատասխանաբար 5 և 3 մանդատ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter