HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ոստիկանները Ազատամուտի համայնքապետին հայտնաբերել են հիվանդանոցում

Հետախուզման մեջ գտնվող Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանին ոստիկանները հայտնաբերել են Երևանի հիվանդանոցներից մեկում: Ոստիկաններն այդ մասին տեղեկացրել են քննիչներին, ովքեր եկել են հիվանդանոց և Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն երկրից չհեռանալու մասին:

Այս մասին «Հետք»-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ժորա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնիրավչություն կատարելու համար: Այն նախատեսում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզային դատախազը հոկտեմբերի 5-ին իր վարույթում քննվող քրեական գործում Մարտիրոսյանին ներգրավել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին խափանման միջոց, իսկ արդեն երեկ դատախազը համայնքապետի նկատմամբ հետախուզում է հայտարարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter