HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ ղեկավար. «Սննդամթերքի անվտանգության ապահովումը առանց ռիսկերի գնահատման և կառավարման անհնար է»

Հայաստանի Ամերիկայն համալսարանում այսօր տեղի է ունեցել Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի համաժողովը, որին մասնակցել է նաև Սննդամթերքի անվտագնության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Հանդես գալով բացման խոսքով՝ տեսչական մարմնի ղեկավարը մասնավորապես նշել է, թե պատկերացնել սննդամթերքի անվտանգության ապահովումը առանց ռիսկերի գնահատման և կառավարման անհնարին և անշնորհակալ գործ է: «Տեսչական մարմինը առավել նպատակային և հասցեական վերահսկողություն իրականացնելու համար պետք է հնարավորություն ունենա կիրառելու ռիսկերի գնահատման, կառավարման և հաղորդակցության արդիական մեթոդներն ու անհրաժեշտ համակարգերի գործիքակազմերը»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցացիան (B-FoST) սևծովյան տարածաշրջանի երկրներից անհատ գիտնականների և գիտական կազմակերպությունների չահույթ չհետապնդող ցանց է, որն աշխատում է հիմնային և կիրառական սննդի գիտության, հետազոտության և զարգացման, նորարարական տեխնոլոգիաների, սննդի բաղադրիչների, սնման և առողջապահության մեջ նոր միտումների, սննդամթերքի տեխնոլոգիայի և ինժեներիայի, սննդի անվտանգության և որակի, սննդի և կերերի շուկայի ոլորտներում։

Համաժողովը հնարավորություն է ընձեռում սննդագետներին, հետազոտողներին, տեխնոլոգներին, արտադրողներին և սննդաբաններին երիտասարդ գիտնականներին և ուսանողներին ներկայացնելու իրենց աշխատանքների արդյունքներն ու գյուտերը, ինչպես նաև փոխանակելու տեղեկատվություն նոր գործընթացների վերաբերյալ։

Այս միջոցառման շրջանակներում կկազմակերպվի 2 դասընթաց՝ Վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման (HACCP) համակարգի յոթ սկզբունքների և սննդամթերքի արտադրությունում HACCP-ի ներդրման, ինչպես նաև սարքերի ու սարքավորումների հիգիենիկ նախագծման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter