HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենը բացահայտված չարաշահումների արդյունքում ազատվել է պաշտոնից

Այսօր Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Վարդան Բալայանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հոկտեմբերի 5-ի հրամանով տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանն ազատվել է աշխատանքից:

Այս մասին «Հետք»-ին հայտնեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Վահան Զուրաբյանն աշխատանքից ազատվել է պարտականությունների ոչ լիարժեք կատարման, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և սոցիալապես անապահով հատուկ խմբերի համար նախատեսված սոցիալական բնակարանների ոչ նպատակային օգտագործման, աշխատողի նկատմամբ վստահության բացակայության հիմնավորմամբ:

Նախարարության փոխանցմամբ՝ Վահան Զուրաբյանի պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ տուն-ինտերնատի աշխատակցի և շահառուի կողմից գրավոր բողոք է եղել:

Նախարարությունը նաև բազմաթիվ քաղաքացիներից բողոք է ստացել Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող սոցիալական բնակարանային շենքում անպարկեշտ միջավայրի առկայության մասին:

Ուսումնասիրության արդյունքում աշխատանքային հանձնաժողովը բացահայտել է բազմաթիվ չարաշահումներ, այդ թվում՝ վարձով տրված բնակարաններ, չբնակեցված բնակարաններ։

Նշենք, որ իրավապահները ամիսներ առաջ տուն-ինտերնատում չարաշահումներ էին բացահայտել:

Այս տարվա մարտի 28-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ կատարված հափշտակությունների գործի շրջանակներում 4 անձի մեղադրանք է առաջադրվել:

Մասնավորապես՝ պարզվել էր, որ ինտերնատում առկա ազատ հաստիքներում ձևականորեն ձևակերպվել են տարբեր անձինք, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն հաշվարկվել և նրանց անվամբ փոխանցվել են աշխատավարձեր, ինչը կանխիկացվել է և տնօրինվել այլ անձանց կողմից։

Լուսանկարում Վահան Զուրաբյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter