HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխնախարար Դավիթ Գևորգյանն ընդունել է ԱԶԲ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներին

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը։  

Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ` խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում դպրոցների սեյսմակայունության  բարձրացման բաղադրիչիիրականացման ընթացքում ծագած բարդությունների հաղթահարման, առաջացած տեխնիկական թերությունների օպերատիվ լուծման, նախատեսված ժամկետների պահպանման, ինչպես նաև վերջնական արդյունքի ապահովման համար անհրաժեշտ համալիր միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված հարցեր։

Ըստ տարածված հաղորդագրության` փոխնախարար Դավիթ Գևորգյանը գործընկերներին հավաստիացրել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից կգործադրվեն անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ծրագրի իրականացման փուլում առաջացած խնդիրների վերացման և դրա անխափան ընթացքն ապահովելու ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական խորհրդակցությունների և շահագրգիռ քննարկումների միջոցով կարճ ժամանակահատվածում հաղթահարել կազմակերպչական և տեխնիկական բոլոր խոչընդոտները՝ ծրագրով նախանշված արդյունքներին լիարժեք ու արդյունավետհասնելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter