HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական կտա

Վաղը՝ ժամը 11:00-ին, կառավարության արտահերթ նիստ կգումարվի, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա: Այս մասին «Հետք»-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Հոկտեմբերի 11-ին France 24 հեռուստաընկերության հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մինչեւ հոկտեմբերի 16-ը հրաժարական կտա:

Վաղվա նիստի օրակարգում ընդգրկված են նաեւ Ընտրական օրենսգրքի  բարեփոխումների նախագիծն ԱԺ ուղարկելու, մարզպետների նշանակման հարցերը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում ընտրվել է մայիսի 8-ին՝ խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter