HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ երեկոյան»

Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «ոչ բռնի, թավշյա հեղափոխության» ավարտին հասցնելու մասին։

«Այսօր կարևոր օր է, պատմական փուլ էլ ենք շրջափակում, մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը սկսված ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, այդ մասին կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան», - ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել էր, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացնելու։

Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության` վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու դեպքում կառավարությունը հանրապետության նախագահին է ներկայացնում իր հրաժարականը, սակայն կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։

Ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում յոթօրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները վարչապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն։ Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հուշագիր են ստորագրել, ըստ որի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը որպես հեղափոխությանն աջակից ուժ պարտավորվում է վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի»։

Հայաստանի Հանրապետական խմբակցությունն էլ հայտարարել էր, որ չընդունելով դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմնավորումները, ՀՀԿ-ն չուներ և չունի մտադրություն վարչապետի թեկնածու առաջադրելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter