HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ազատամուտցիները փակել են Իջևանից Վրաստան տանող միջպետական ավտոճանապարհը

Ազատամուտցիներն առավոտից կրկին բողոքի ակցիան են սկսել Ազատամուտում: Քիչ առաջ նրանք փակել են Իջևանից դեպի Վրաստան տանող միջպետական ավտոճանապարհը և պահանջում են համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը:

Առավոտյան ազատամուտցիները մուտք էին գործել համայնքապետարանի ղեկավարի աշխատասենյակ և նրանից պահանջում էին հրաժարական տալ: Մարտիրոսյանը որևէ կերպ չարձագանքեց ազատամուտցիների վանկարկումներին:

Նշենք, որ Ազատամուտում համայնքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի 28-ից: Բացի այդ, Տավուշի մարզային դատախազությունը հոկտեմբերի 5-ին իրենց վարույթում քննվող քրեական գործում Ժորա Մարտիրոսյանին ներգրավել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին խափանման միջոց:

Համայնքապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնիրավչություն կատարելու համար: Այն նախատեսում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter