HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզի դատախազության աշխատանքների շնորհիվ վերականգնվել է շուրջ 64 միլիոն դրամ

Շիրակի մարզի դատախազությունում անփոփվել են 2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների միջոցով և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ պատճառված վնասի վերականգնման գործընթացների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։

Շիրակի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 156 ուսումնասիրություն բնապահպանության, կրթության, գյուղատնտեսության ոլորտները ներկայացնող հաստատություններում:

Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերացնելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով Շիրակի մարզի դատախազության կողմից պատասխանատու պատկան մարմիններին տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերը նշված բոլոր ոլորտներտներում էլ արձանագրվել է նախորդ տարիների համեմատ պատճառված վնասի վերականգնման շոշափելի բարձր ցուցանիշ: Մասնավորապես՝ այս տարվա առաջին ինը ամիսներին պետությանը պատճառված վնասը կազմել է  32 824 052 դրամ, որից 24 567 810 դրամ վերականգնվել է:

2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների շրջանակներում և մարզում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել են 53 նյութեր, որից 45-ով հարուցվել են քրեական գործեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում պետությանը պատճառված 1 768 890 դրամ գումարը վերականգնվել է:

Հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում դատախազների անմիջական հետևողականության և աշխատանքի արդյունքում վերականգնվել է պետության պատճառված 64 764 928 դրամ գումար, ինչը գրեթե 2 անգամ ավելի է նախորդ տարվա ամբողջ ժամանակահատվածի համեմատությամբ: Մնացած վնասը վերականգնելու ուղղությամբ Շիրակի մարզի դատախազների անմիջական հսկողությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ: Մասնավորապես վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել է միջոցառումներ ձեռնարկել որպես մեղադրյալ ներգրավված սուբյեկտների հնարավոր գույք ունենալու հանգամանքը պարզելու և դրանց վրա կալանք դնելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցերով մարզի դատախազության դատախազների կողմից դատարան է ներկայացվել 3 հայցադիմում՝ 1 133 010 դրամ գումար պետական բյուջե վերականգնելու պահանջով, որոնք գտնվում են քննության փուլում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter