HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մահացած Գյանջիրով Հովհանյանի դուստրը դժգոհում է` հոր սպանության գործով նիստերը անհարկի հետաձգվում են

Արարատում 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի մահվան՝ մոտ 5 տարի վաղեմության գործն անցել է քննության 3-րդ շրջան: Գործը քննվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում, սակայն նիստերն անընդհատ հետաձգվում են: Այսօր նշանակված նիստը ևս հետաձգվել է, քանի որ նիստին չի ներկայացել մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանը:

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում նշեց Գայանեն: Նիստին նրան տրամադրել են քրեական գործի նյութերը` բավարարելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուիզա Հարությունյանի միջնորդությունը: Այսօրվա նիստին վկաները ևս դատարան չեն ներկայացել, տուժողի իրավահաջորդի պնդմամբ` նիստերն անընդհատ անհարկի հետաձգվում են: Գայանե Հովհանյանը դատավորին խնդրել է վկաներին բերման ենթարկել:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 26-ին 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի դին գտնվել է Արարատ քաղաքից 3 կմ հեռու մասնավոր այգում՝ ծառից կախված վիճակում՝ բռնության հետքերով: Մահացածի դուստրը համոզված է, որ հայրը ոչ թե ինքնասպան է եղել, կամ նրան հասցրել, դրդել կամ հակել են ինքնասպանության, այլ տեղի ունեցածը սպանություն է: Գործից 5 տարի հետո որպես ամբաստանյալ է ներգրավվել Նարեկ Ավետիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter