Ոստիկանությունը՝ «մատի ու մատանու արանքում». «Հայաստան» հանրախանութը «կնքվում» է (վիդեո)
Գրավի պատճառով Փայլակ Հայրապետյանին պատկանող Քոչարի 2 հասցեում գտնվող շինությունը («Հայաստան» հանրախանութ) դարձել է «Ամերիա բանկ» ՓԲԸ-ի սեփականությունը: Կողմերի միջեւ ծագել է վեճ. ներկայումս Փայլակ Հայրապետյանը դատարանում վիճարկում է «Ամերիա» բանկին տրված հիշյալ սեփականության իրավունքը:
Մինչ այդ նա վարձակալության իրավունքով տարածքը տրամադրել էր «Հայաստան առեվտրի կենտրոն-Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին, որն էլ իր հերթին տարածքները վարձակալության է տվել առեւտուր իրականացնող տարբեր անձանց: Սակայն բանկը դիմել է ոստիկանություն եւ վերջինիս միջամտությամբ այսօր փորձում էր հանրախանութի տարածքները կնքել: Սա այն դեպքում, երբ դատարանը դեռեւս որոշում չի կայացրել, եւ չի բացառվում, որ բանկին տրված սեփականության իրավունքը կհամարվի ապօրինի:
Հանրախանութում գտնվող «Ամերիա բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները հրաժարվեցին պատասխանել «Հետքի» հարցերին՝ պատճառաբանելով, որ այսօր բանկն իր մեկնաբանությունը մամլո հաղորդագրությամբ պաշտոնապես կտարածի:
Մեկնաբանել