HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բիզնես Արմենիայի նախկին պրակտիկանտը դարձել է ներդրող ու արտադրություն է սկսել

Բիզնես Արմենիայի աջակցությամբ «Թաշչյան Գրուպ» ընկերությունը կոշիկների արտադրություն է սկսել և պատրաստվում է արտահանել առաջին խմբաքանակը։

Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի հանրային կապերի բաժինը։

Ամերիկահայ Քոլ Թաշչյանը գործարար ծրագիրը կազմել է Բիզնես Արմենիայում (նախկինում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ) պրակտիկա անցնելու ժամանակաշրջանում, իսկ ծրագիրն իրականացրել է պրակտիկան ավարտելուց մեկուկես տարի անց։

Քոլ Թաշչյանը գործը սկսել է 60 000 դոլարի ներդրումով և հայաստանյան արտադրողներից մեկի հետ համագործակցությամբ։

Բիզնես Արմենիան (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամը) ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2015 թ.՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ: Կառույցի գլխավոր նպատակն է Հայաստանի վարկանիշի և մրցունակության բարձրացումը, ներդրումների ներգրավումը, արտահանման խթանումը:

«Թաշչյան Գրուպ»-ի կոշիկները, ըստ հաղորդագրության, արտադրվում են էկոլոգիապես մաքուր նյութերից, ամբողջությամբ ձեռագործ են (տեսանյութ)։ Արդեն արտադրվել է 400 զույգ կոշիկ, խմբաքանակն առաջիկայում կարտահանվի ԱՄՆ, առցանց վաճառքն իրականացվում է Areni1.store հասցեով։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter