HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի պաշտոնակատարը նախատեսում է միկրոբիզնեսն ազատել հարկերից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին և հետաքրքրվել նրանց գործունեությամբ:

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել նրանց հետևողական լինել նախաձեռնություններում և ընդգծել, որ  կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի խնդիրներն ու բիզնես գործունեության համար ապահովել առավելագույն բարենպաստ պայմաններ:

«Մենք հիմա պատրաստում ենք Հարկային օրենսգրքի փոփոխություններ: Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ընդհանրապես ազատվի հարկերից: Առևտրաշրջանառության շեմը դեռ չենք որոշել, այն քննարկման փուլում է, սակայն դիտարկում ենք 20 մլն դրամի շրջանառության տարբերակը: Այսինքն, եթե այդ սահմաններում լինի ձեր բիզնեսը, ապա դուք ընդհանրապես կազատվեք հարկերից: Քննարկվում է, թե որ ոլորտները մտնեն այդ արտոնության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բիզնեսը ևս պետք է անզիվ լինի, աշխատի օրենքի շրջանակում: «Փորձը ցույց է տալիս, որ 250 մլն դրամ շրջանառություն ունեցող գործարարն այն կարող էր մասնատել փորք շրջանառությունների, որ հարկերից խուսափեր: Այժմ քննարկվում են նաև այդ գործընթացները վերահսկելու մեխանիզմները», - ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:


Տոնավաճառ ցուցահանդեսը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել։» ծրագրի շրջանակում՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, Սփյուռքի նախարարության, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի՝ Կարիտաս Ավստրիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 16-ին և կավարտվի այսօր՝ ժամը 20:00-ին: 

Ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված են 50-ից ավելի սիրիահայերի կողմից ներկայացված ձեռքի աշխատանքները, զարդերն ու քաղցրավենիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter