HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավաքականում կլինեն նոր անուններ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` փետրվարի 29-ին, Կիպրոսի Լիմասոլ քաղաքում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ազգային հավաքականի հետ: 

Կիպրոսյան մրցաշարի օրերին՝ փետրվարի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Սերբիայի ազգային հավաքականի հետ: 

Կիպրոսյան հանդիպումների եւ իրար հաջորդող խաղերի մասին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ «հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստներ դիտարկելն է: Ազգային հավաքականը Կիպրոսում կհավաքվի ընդլայնված կազմով, կհրավիրվի 26-28 ֆուտբոլիստ: Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու: Կլինեն նաեւ նոր անուններ: Ավելի շատ խաղային ժամանակ կտրամադրվի այն ֆուտբոլիստներին, ովքեր անցած մրցաշրջանում քիչ են դուրս եկել խաղադաշտ»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Պետք չէ ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ Հայաստանի ազգային հավաքականին և գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին: ՆՊԱՏԱԿԸ Եվրո-2012 եզրափակիչն էր,որին ՉՀԱՍԱՆ: Դեռ չեմ խոսում վերջին «արդար» խաղի ու դրան հետևած մաքիավելությունների մասին-ներառյալ ՀՖՖ-ի օլիգարխային/Twitter-ային «բողոքը»: ՀԳ. Հայաստանի,թե Երևանի հավաքական?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter