HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Հոկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային (նստավայրը` ք. Թբիլիսի): Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունները: Պաշտպանության նախարարը կարևորել է նաև տարածաշրջանային ձևաչափով համագործակցության նախաձեռնումը:

Դեսպան Դաուման պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջարկները և աջակցել պաշտպանության բնագավառում հայ-նիդերլանդական համագործակցության զարգացմանը: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ նշվել են կրթությունը և վերապատրաստումները, մարդկային ռեսուրսների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում փորձի փոխանակումը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter