HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վախճանվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը

90 տարեկան հասակում վախճանվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը: 

Մոտ մեկ ժամ առաջ համացանցում լուրեր էին տարածվել, թե Արա Գյուլերը մահացել է, սակայն որոշ ժամանակ անց այդ լուրը հերքվեց, քանի որ բժիշկներին հաջողվել էր վերականգնել նրա սրտի աշխատանքը, սակայն վերջիվերջո նրա կյանքը փրկել չհաջողվեց: 

Արա Գյուլերը ծնվել էր 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում: Լուսանկարչության բնագավառում ունեցած մեծ հաջողությունների համար Գյուլերին անվանում էին «Ստամբուլի աչք»:

Արա Գյուլերը լուսանկարչության ընկալման յուրահատուկ մոտեցում ուներ: Նա ասում էր, որ լուսանկարը պարտադիր չէ, որ արվեստի գործ լինի, սակայն այն պետք է արձանագրի յուրաքանչյուր պատմական փաստ:  «Լուսանկարի միջոցով դու գրավում ես պատմությունը, դու կանգնեցնում ես այն մեքենայի օգնությամբ»,- իր տված հարցազրույցներից մեկում շեշտել էր Արա Գյուլերը:

Լուսանկարը՝ Selin Alemdar / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter