HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մարգարայում ավագանու անդամների արտահերթ ընտրություն կանցկացվի

2019 թվականի փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Մարգարա համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Նման որոշում կառավարությունը կայացրեց իր այսօրվա նիստին:

Գործադիր ներկայացված որոշման նախագծում նշվում է, որ Մարգարայի ավագանու յոթ անդամներից մեկի լիազորությունները դադարեցվել է ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պատճառով, իսկ երեք ավագանու անդամներ հրաժարականի դիմումներ են ներկայացրել:

Ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով. ավագանու յոթ անդամից մնացել է երեքը: Այդ իսկ պատճառով, անհնարին է դարձել ավագանու նիստեր անցկացնելը:

Օգոստոսի 30-ին ավագանու մնացած անդամները կազմել են համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն: Այդ արձանագրություններն Արմավիրի մարզպետը ներկայացրել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter