HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը գումար հատկացրեց լավագույն դաստիարակին, ուսուցչին, տնօրենին պարգևատրելու համար

Կառավարությունն այսօրվա նիստին 11 միլիոն դրամ հատկացրեց Հայաստանի 2017 թվականի «Լավագույն դաստիարակ»,  «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգևատրելու համար:

Գումարը փոխանցվելու է վարչապետի աշխատակազմին՝ կառավարության պահուստային ֆոնդից:

«Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներից յուրաքանչյուրին կտրամադրվի 5,2 միլիոն դրամ: Իսկ «Լավագույն տնօրեն»-ի համար կառավարությունը կգնի 600 հազար դրամ արժողությամբ համակարգիչ:

 Լուսանկարը armenpress.am-ի՝ 2016 թվականի «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողների  պարգևատրումից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter