HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2017-ին Սևանից բաց թողնված լրացուցիչ ջրառից արտադրվել է 1.6 մլդ դրամի էլեկտրաէներգիա

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտ­ա­բյուջետային հաշվին առկա 1 միլիարդ 645 միլիոն դրամը կփոխանցվի պետական բյուջե:

Նման որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա նիստին՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի առաջարկով:

Նախարարության արտաբյուջեին հավաքագրված 1 միլիարդ 645 միլիոն դրամը 2017թ.  ընթացքում Սեւանա լճից բաց թողնված ջրի` 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից առաջացած շահույթ է: Այն ձևավորվել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հասույթի եւ կատարված ծախսերի տարբերությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter