HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարմարվողականության հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 1,4 մլն դոլար դրամաշնորհ

Հարմարվողականության հիմնադրամի (Adaptation Fund) խորհուրդը հաստատել է Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մշակած «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում պիլոտային ծրագիրը»:

Ինչպես տեղեկացնում է ԲՆ-ն, ծրագրի իրականացման համար Հարմարվողականության հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 1,435,100 դոլար: Ծրագրի նպատակն է բարձրացնել Արթիկ քաղաքի դիմակայությունը հիդրոօդերևութաբանական սպառնալիքներին, որոնց հաճախականությունն ու ինտենսիվությունը աճում են կլիմայի փոփոխության պայմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter